Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գավառում Պուտինն ավելի մեծ հեղինակություն է, քան Սերժ Սարգսյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
cerer

Մարտունի քաղաքն ընկած է «Տիգրան Մեծ» եւ «Ցար» ռեստորանների արանքում: Հայաստանն այս կողմերում գրեթե բացակա է, եղանակ ստեղծողը ռուսական փողերն են. «Այ, որ Լիճքով անցնեք, թաղամաս կա, որ կոչվում է Պուտինկա, որովհետեւ էդ ամբողջը Ռուսաստանի փողերով են կառուցել»: Պուտինկա թաղամասը շքեղ առանձնատների  համախումբ է: Այստեղ սակայն մարդիկ գրեթե չեն ապրում: Նրանք վերադառնում են ռուսական խոպանից, կառուցում հարմարավետ կյանքի լավագույն պայմաններն ու հեռանում, երբեմն նաեւ անվերադարձ։ Գեղարքունիքի մարզում առանց ռուսական փողերի ապրելը կտրուկ է աչքի զարնում: Գավառ քաղաքի բնակիչներն էլ դա կվկայեն։ Գավառում նույնպես Վլադիմիր Պուտինն ավելի մեծ հեղինակություն է, քան Սերժ Սարգսյանը, այստեղ նույնիսկ պատուհան լվանալու պես անմեղ աշխատանքն է կյանքի համար վտանգավոր։ Ավելին՝ տեսանյութով