ԵՊՀ երբեմնի հեղինակավոր ֆակուլտետներում տեղերը թափուր են
Այսօր հանրապետությունում սկսվել են միասնական քննությունները։ Ուսումնասիրելով միայն ԵՊՀ դիմորդների շարժը՝ ըստ մասնագիտությունների, ակնհայտ է դառնում, որ երբեմնի հեղինակավոր ֆակուլտետներ կարելի է ընդունվել միայն դրական գնահատական ստանալով։ Այսպես՝ 2016/17 ուստարվա ԵՊՀ առկա ուսուցմամբ բակալավրի դիմորդների շարժն ըստ առաջին հայտի. ամփոփիչ տվյալներ Առաջին թիվը պետպատվերն է, երկրորդը՝ վճարովի տեղերը, երրորդը՝ դիմորդների թիվը. ԵՊՀ Մաթեմատիկայի բաժին 18+ 50- 104 Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա 32+160-256 Տեղեկատվական անվտանգություն 12+35-84 Հանրային կառավարում 3+72 -134 Տնտեսագիտություն 3+ 120 -106 Ֆինանսներ- 2+65-64 Միջազգային հարաբերություններ 0+140-82 Գրեթե կիսով չափ թափուր են տեղերը անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն բաժիններում։ Դիմումների թիվը բարվոք է իտալերենի բաժնում և միջմշակութային հաղորդակցությունում՝ անգլերեն լեզվով։ Թափուր տեղեր կան նաև Արևելագիտական ֆակուլտետի բոլոր բաժիններում՝ արաբագիտություն, թյուրքագիտություն, իրանագիտություն։ Աստվածաբանության, եկեղեցագիտության բաժիններում դիմորդների թիվը խիստ սահմանափակ է։ Հեղինակավոր է մնում իրավագիտությունը, կիրառական մաթեմատիկան, հայոց լեզվի և գրականության բաժինը։ Ավելի մանրամասն՝ այստեղ