Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պորտուգալիան՝ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն.անկարգություններ խաղից հետո (տեսանյութ)

Սպորտ
a1portugalia-champion

Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում հաղթեց Ֆրանսիայի ազգային թիմին:   Չնայած գոլային պահերի առատությանը, հանդիսատեսները հիմնական ժամանակում գոլերի ականատես չդարձան: Իսկ լրացուցիչ երկրորդ խաղակեսի 109-րդ րոպեին պորտուգալացիների կիսապաշտպան Էդերը հեռահար հարվածով անակնկալի բերեց ֆրանսիացիների դարպասապահ Լյորիսին:   Այդպիսով, Պորտուգալիայի ընտրանին լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց դաշտ իտերերին եւ իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Իսկ ահա Ֆրանսիայի ընտրանին առաջին անգամ պարտվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչում: Խաղից հետո Պորտուգալիայի ֆաները անկարգություններ են իրականացրել Փարիզի կենտրոնում, իսկ ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել արդյունքաբեր գազ: 2390519_w1