Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կամավոր բժիշկն ու ազատամարտիկն օգնության կարիք ունի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
arc-2

Արցախյան պատերազմի կամավոր բժիշկն այսօր վիրահատվելու 700 000 դրամ չունի. նրան օգնություն է անհրաժեշտ Ազատամարտիկ Համլետ Եսայանը 63 տարեկան է։ Բժիշկները օրերս նրա մոտ հայտնաբերել են չարորակ ուռուցք և նշանակել շտապ վիրահատություն ԱՐԹՄԵԴ բժշկական վերականգնողական կենտրոնում։ Վիրահատության արժեքը կազմում է 1.200.000 ՀՀ դրամ: Հիվանդանոցի տնօրինությունը 500 000-ը զեղչել է, և մնացած 700 000-ը ընտանիքը չի կարողանում վճարել: Թոշակի անցած  ռեժիսորը, իսկ հետագայում արդեն նաև բժիշկը չունի միջոցներ սեփական վիրահատության գումարը վճարելու համար։ Ընտանիքի անդամները դիմում են բոլոր նրանց, ովքեր կկարողանան օգնել երկրաշարժի ժամանակ բազում մարդկանց օգնած կամավոր բժշկին և արցախյան պատերազմում մարտնչած ազատամարտիկին։ Հրաժարվելով բոլոր տեսակի կոչումներից, ազատամարտիկը ապրել է այն գիտակցությամբ, որ հանուն հայրենիքի կռվելը ոչ թե կոչում է, այլ պարտավորություն։ Այսօր նա ունի հասարակության աջակցության կարիքը։ Եթե նրա 25- ամյա որդին՝ Նարեկը, ով զոհվեց մեկուկես տարի առաջ, լիներ իր հոր կողքին, այսօր ընտանիքը ոչ մեկից աջակցություն չէր ակնկալի։ Համլետ Եսայանին ճանաչում են շատերը, և վերջիններս էլ եթե փորձեն մի փոքր ներդրում կատարել, ապա հնարավոր է նրա կյանքը փրկել։ ՎՏԲ բանկում Համլետ Եսայանի կնոջ՝ Անուշ Մարտիրոսյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 163568001032 ՀՀ դրամ; 163568001065 ՌԴ ռուբլի; 163568001040 ԱՄՆ դոլար; SWIFT:ARMJAM22 Զանգահարել  +37494 50 40 81 հեռախոսահամարով կնոջը՝ Անուշ Մարտիրոսյանին: