Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերային նոր թատերաշրջանը՝ սեպտեմբերի 15-ից

Հասարակություն
2-10

Ս. թ. սեպտեմբերի 15-ին, ժամը՝ 18:00-ին, տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 83-րդ թատերաշրջանի հանդիսավոր բացումը: Թատրոնի նախասրահում նախատեսված են մի շարք միջոցառումներ հանդիսականների համար. մշտական խաղացանկում առկա բոլոր ներկայացումների դերակատարները կդիմավորեն այցելուներին, նախատեսված է նաև ցուցադրություն, ինչպես նաև այլ անակնկալներ: Ավանդույթի համաձայն թատերաշրջանի առաջին ներկայացումը կլինի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Գլխավոր դերերում հանդես կգան Անահիտ Մխիթարյանը /ՀՀ վաստ. արտիստ/, Պերճ Քարազյանը /ՀՀ վաստ. արտիստ/, Գևորգ Հակոբյանը /ՀՀ վաստ. արտիստ/: 1 Ընթացիկ թատերաշրջանում մինչև այս տաեվերջ նախատեսված են Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերայի և Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի պրեմիերաները: Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Երեք պրեմիերա» խորագրով համերգային հանդիսավոր երեկոն: 2 Հոկտեմբերին նախատեսված է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ համերգային երեկո՝ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստ. արտիստ Ժակլին Սարխոշյանի հրաժեշտի երեկոն մեծ բեմին տեղի կունենա հոկտեմբերի 1-ին: 3 Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին նախատեսված են Ա. Սպենդիարյանի, Տ. Սազանդարյանի, Պ. Լիսիցյանի, Մ. Մարտիրոսյանի և Մ. Երկաթի հոբելյաական երեկոները: Նոր թատերաշրջանի ընթացքում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկազմակերպվեն նաև ճանաչողական շրջայցեր հանրապետության դպրոցականների համար:   Հարգանքով՝    Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին