Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիպրոսի ակումբը «Ռեալից» ավելի շատ իսպանացի խաղացողներ ունի

Սպորտ
sport-kipros-17.10.

Իսպանական «Էլ Մունդո Դեպորտիվո» թերթը տեղեկացրել է, որ Լառնակայի ԱԵԿ թիմում ավելի շատ իսպանացի ֆուտբոլիստներ են հանդես գալիս, քան առանձին վերցրած Մադրիդի «Ռեալում» կամ «Բարսելոնայում»: Կիպրոսյան թիմի գլխավոր մարզիչ Իմանոլ Իդյակեսի տրամադրության տակ այժմ 11 իսպանացի խաղացող կա: Համեմատության համար հարկ է նշել, որ Իսպանիայի առաջնության երկու գրանդ ակումբները՝ Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան», իրենց կազմում ունեն 9-ական տեղացի խաղացող: Հավելենք, որ ԱԵԿ-ը Կիպրոսի ընթացիկ առաջնության մեկնարկում տարել է 6 անընդմեջ հաղթանակ եւ գլխավորում է աղյուսակը: