Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչները վախենում են բակ իջնել (տեսանյութ)

Հասարակություն
nkar-el

Մաշտոցի 50 եւ 50ա շենքի բնակիչներն արդեն մի քանի ամիս է՝ ահը սրտներին են դուրս գալիս բակ: Էլեկտրալարերով ողողված սյունը ցանկացած պահի կարող է ընկնել: «Ես մի քանի թոռնիկ ունեմ, ես վախենում եմ, որ իրենք բակում իրենց ժամանակը անցկացնեն:  Երեւի սպասում են կատաստրոֆա լինի, նոր գան հետաքննեն, պարզեն»,- ասում է շենքի բնակիչներից  Լյովա Մուրադյանը: Էլեկտրասյան թեքության պատճառով լարերը այնքան են իջել ներքեւ, որ մեծ ավտոմեքենաները բակ մտնել այլեւս չեն կարողանում: «Էստեղ մի հատ մեծ մեքենա էր մտել, վարորդը չէր էլ նկատել կպել էր լարերին, բռնկվել էր, լարերը վառվելով գնում էր դեպի ենթակայան»,- նշում է Մաշտոցի 50 եւ 50ա շենքերի լիազոր կառավարիչ Սուրեն Վասիլյանը: Շենքի բակում է գտնվում է տվյալ տարածքի միակ ենթակայանը; Հարակից բոլոր  սրճարանների էլեկտրալարերը հենց այստեղով են անցնում: ՀԷՑ-ից «Ա1+»-ին հայտնեցին, որ լարերի սարդոստայնը իրենց ընկերությանը չի պատկանում, բոլորն ինքնաշեն են: Բայց, այնուամենայնիվ, վստահեցրեցին, որ  իրենք պատրաստակամ են լուծել խնդիրը՝ դարձնելով դրանք ստորգետնյա, միայն թե եղանակային պայմանները այս պահին թույլ չեն տալիս: