Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թատրոնների ու սաունաների մասին տեղեկություն խնդրողների թիվը մնում է նույնը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
zang

Համացանցի զարգացումը  ազդել է  «Սփյուռ»  տեղեկատվական  ընկերության աշխատանքի  վրա։  Եթե երկու տարի առաջ զանգերի թիվը գերազանցում էր 2,5 միլիոնը, ապա այժմ քանակը 2 միլիոնն է, փոխարենն ավելացել է համացանցից օգտվողների թիվ: Սփյուռն աշխատել է նաեւ  տոնական օրերին։    Զանգողներից քչերն են մշակութային օջախների  հեռախոսահամար խնդրել։ «Թատրոնների ու սաունաների մասին տեղեկատվություն խնդրողների թիվը նույնն է եղել»,- ասաց ընկերության տնօրեն Աշոտ Գրիգորյանը, հավելելով, որ առաջատար դիրքում, սակայն, եղել են ավիատոմսերի և ավիաչվերթների մասին  տեղեկություն խնդրողները: Այս տարի  կլրանա «Սփյուռի»  գործունեության  25 տարին։ Ընկերության  ցուցակները  յուրատեսակ ամփոփագրեր են երկրի տնտեսության վերաբերյալ։ Տնօրենը նշում է, որ վերջին տարիներին շատ են փակվող ընկերությունները. «Ինձ թվում է, որ դա  տնտեսության հետ կապված խնդիրներ են և ես էլ անընդհատ տեսնում եմ խանութներ, որտեղ գրված է՝ տրվում է վարձով, փակ է, տրվում է վարձով...»: Աշոտ Գրիգորյանը  սեփական փորձով է համոզվել, որ  Հայաստանի բիզնես աշխարհում  տեղդ չկորցնելու համար պետք է անընդհատ աշխատել: