Արփինե Հովհաննիսյանը դժգո՞հ է (տեսանյութ)
Դատապարտյալների հիվանդանոցի բուժանձնակազմը աշխատում է ՔԿ Հիմնարկների ղեկավարների հրահանգով: Փաստաբաններն առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում են՝ որոշ կալանավորներ չեն ստանում համապատասխան բուժօգնություն կամայական վերաբերմունքի պատճառով։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի արդիականացման Հայեցակարգը երեկ ներկայացվեց կառավարության նիստում: Թե ինչպիսին կլինի այս հիմնարկի ճակատագիրը կորոշի արդեն օրենսդիրը: Նախարար Արփինե Հովհաննիսյանը, սակայն, մի կարեւոր նկատառում արեց. եթե դատապարտյալների հիվանդանոցն այնուամենայնիվ չլուծարվի, ապա նրա վերահսկողությունը կանցնի կամ արդարադատության կամ էլ առողջապահության նախարարությանը: Արդյո՞ք սա նշանակում է որ նախարարը դժգոհ է վարչության աշխատանքից: Փաստաբանները հիշեցնում են դեպքերից մեկը՝ ՊՆ նախկին փոխնախարար անազատության մեջ գտնվող Վահան Շիրխանյանը արդեն մի քանի ամիս է չի ստանում համապատասխան բուժում: Ավելին՝ տեսանյութով