Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեմոկրատները քննադատում են Թրամփին՝ վերջինիս հայտարարությունների համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
trump

Ամերիկայի ձայն Նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է ընտրական կոլեգիայի 306 ձայն, իսկ Հիլարի Քլինտոնը՝ 232, որի արդյունքում հաղթանակ է տարել նախագահ Թրամփը: Ձայների վերջնական հաշվարկը ցույց է տվել, որ Քլինտոնը ստացել է 3 միլիոն ավելի ժողովրդական ձայներ: Երդմնակալությունից հետո Թրամփն ասել է, որ արդյունքները ցույց են տալիս, որ եղել են ընտրախախտումներ: Դրա մասին հայտարարել է նաև նախագահի մամլո խոսնակը: «Նախագահի մեկնաբանությունը, որ 3-5 միլիոն մարդիկ անօրինական են քվեարկել հիմնվում է նրան տրամադրած ուսումնասիրության հիման վրա: Սակայն պարզ է, որ նա հաղթել է ընտրությունները՝ ստանալով ընտրական կոլեգիայի 306 ձայն»,- ասել է մամլո խոսնակը: Ի հակառակ մամուլի տրամադրած տեղեկությանը՝ Թրամփի վարչակազմը պնդում է, որ նրա երդմնակալությանը մասնակցել են երբևիցե մասնակցած ամենաշատ քանակությամբ մարդիկ: Հանրապետականները խուսափում են անդրադառնալ այս հարցին, սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը ստիպված է եղել տրամադրել որոշ մեկնաբանություններ: «Ես արդեն արտահայտվել եմ սույն առիթով: Չեմ տեսել որևէ փաստ դրա հետ կապված: Ես դրա մասին հստակ խոսել եմ»: Դեմոկրատները սակայն շարունակում են պնդել, որ նախագահը պատասխանատու է իր խոսքերի համար: «Դու չես կարող ղեկավարել կառավարությունն, օգնել մարդկանց կամ ապահովել Ամերիկայի անվտանգությունը, եթե չես ընդունում իրականությունը: Դա շատ պարզ է և հստակ: Եթե նման մի բան սկսվի, այս երկիրը կունենա լուրջ խնդիրներ: Եվ դա դեմոկրատների խնդիրը չէ, այլ հանրապետականներինը ՝ կապված իրական փաստերը ընդուելուց խուսափելու հետ»,- ասել է սենատոր Շումերը: Սենատորը նաև քննադատել է հանրապետականներին՝ այս հարցերի շուրջ լռություն պահպանելու համար: «Երբ այս կեղծիքը տարածվեց, մեր հանրապետական գործընկերները պարտավոր էին հերքել այն, այլ ոչ թե համախմբվել դրա շուրջը»: Շումերը կարծում է նաև, որ որպես նախագահ Թրամփը չպետք է խոսի երդմնակալությանը մասնակցած մարդկանց թվի կամ ընտրությունների մասին, այլ անդրադառնա այն հարցին, թե քանի աշխատատեղ է նա ստեղծելու: Նախագահ Թրամփի նախընտրական խոստումների շարքում են ԱՄՆ-ի արտադրության վերականգնումն ու առևտրային համաձայնագրերի վերանայումը, որոնք, ըստ նրա, վնասում են ամերիկացի աշխատավորներին: