A
A
Բնակարանների արժեքը բարձրացնում են, կանխավճարը՝ նվազեցնում
«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով տրամադրվող բնակարանների հիփոթեկային վարկի կանխավճարի չափը կնվազի: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը քննարկել ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը: «Պետք է բարձրացնել ծրագրի շրջանակներում ձեռք բերվող բնակարանի արժեքի շեմը և նվազեցնել պարտադիր կանխավճարի չափը: Ըստ անհրաժեշտության՝ համապատասխան հարցը պետք է քննարկել նաև Կենտրոնական բանկի հետ»,- ասաց Կարեն Կարապետյանը: