Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Ցմահ դատապարտյալ. «Գեներալը ամաչո՞ւմ է հանդիպման գալ» (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-ter-sahakyan

Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր -Սահակյանն արդեն 15 оր է` գտնվում է հացադուլի մեջ է եւ հանդիպում է պահանջում Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ  Ֆելիքս Ցոլակյանի հետ: «Մի բան ասեմ՝  գեներալը ամաչում է  գա ինձ հետ հանդիպման, եթե ուզում է սովամահ լինեմ, կլինեմ»,- այսօր դատարանում հայտարարեց Արմեն Տեր-Սահակյանը: Իսկ այսօր  Վերաքննիչ դատարանում Արմեն Տեր-Սահակյանը  բողոքարկում է վաղաժամկետ ազատ արձակման դիմումը մեկ տարով հետաձգելը: «Հետաձգումից անցել է 6-7 ամիս, բայց ոչ մի աշխատանք չեն տարել: Այսինքն՝ 5 ամիս հետո գալու են նորից հետաձգե՞ն: 20 տարի ի՞նչ էին անում:  Պատճառը ո՞րն է հետաձգելու»: Հացադուլի մեջ գտնվելն էլ պատճառ դարձավ, որ նա դատարանին դիմելիս ոտքի չկանգնի:  Արմեն Տեր-Սահակյանը դատապարտվել է ցմահ  ազատազրկման՝ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի եւ մյուսների գործի շրջանակներում: Ցմահ ազատազրկման դատապարտվածին զարմացնում է՝ եթե վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը Հայաստանում չի գործում, ապա ո՞ւմ համար է օրենքը: Դատավոր Մխիթար Պապոյանը, որ չցանկացավ տեսանկարահանվել,  խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց բողոքը: «Որոշումը արդարացի չէր:   Ընդհանուր իրավասության  դատարանը  Արմեն Տեր- Սահակյանի բողոքը մերժելու հիմքում  դրել էր Արդարադատության նախարարի 2008 թ. հրամանով սահմանված չափորոշիչներ, իսկ հրամանը ուժը կորցրած է եղել»,- նշեց պաշտպան Էմիլ Բեգլարյանը: Դատարանի որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում: