Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՎ-ն՝ Ժ. Սեֆիլյանի հետ կապված ահազանգի մասին

Քաղաքականություն
Jirayr-Sefilyan

Երեկ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել  Ժիրայր Սեֆիլյանի խցում խուզարկություններ անցկացնելու, ինչպես նաև կալանքի պայմանների աննախադեպ խստացման վերաբերյալ:  Հայտարարության մեջ ակնկալվում է նաև, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը «օր առաջ կվերդարձնի Ժ. Սեֆիլյանից ապօրինաբար առգրավված իրերը»: ՔԿՎ հանրային կապերի բաժինն այս առնչությամբ մեկնաբանություն է հրապարակել Վերոգրյալի  կապակցությամբ  հարկ ենք համարում պարզաբանել, որ հիշատակված պնդումներն  իրականությանը չեն համապատասխանում, և Քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենքի շրջանակում :   Տեղեկացնենք, որ քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի համաձայն`աշխատակիցները արգելված իրեր հայտնաբերելու նպատակով  իրավունք ունեն կատարել խուզարկություններ, ինչը և պարբերաբար արվում է: Հավելենք նաև, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրավասու է խուզարկության արդյունքում հայտնաբերված  իրերը կասկած հարուցելու դեպքում ուսումնասիրության նպատակով առգրավել, որոնք արգելված իրերի հատկանիշներ չպարունակելու դեպքում վերադարձվում են:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին