Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Բաբուխանյանը չի ճանաչում Արսինե Խանջյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
http-www.panorama.am-g_image.phpid311043amptb

Մեր ընտրություններին Արսինե Խանջյանի, Սերժ Թանգյանի եւ այլ սփյուռքահայերի  դիտորդական մասնակցությունը պատգամավոր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը լավ չի հասկանում. «Կան միջազգային դիտորդական կազմակերպություններ եւ ստրուկտուրաներ, եւ այդ միջազգային կազմակերպությունների շրջանակում կարող են մասնակցել տարբեր մարդիկ»: Արսինե Խանջյանը եւ այլ սփյուռքահայեր Հայաստանի քաղաքացի չեն, այստեղ էլ պատգամավորը խնդիր է տեսնում. «Մի օր ամբողջ Սփյուռքը կդառնա ՀՀ քաղաքացի, կլինի հայրենադարձություն, եւ որպես ՀՀ քաղաքացի կմասնակցեն մեր ընտրություններին»: Հայկ Բաբուխանյանի հետ համագործակցող կայքերից մեկը մի քանի օր առաջ դատապարտելի էր համարել, որ մեր ընտրություններին դիտորդական առաքելություն է ուզում իրականացնել մի կին, որը մերկ նկարահանվել է կինոնկարներից մեկում: Այսօր նա վստահեցնում էր, որ ինքն այդ հրապարակման հետ կապ չունի, ինքը գրքեր է գրում: Եվ ընդհանրապես, ո՞վ է Արսինե Խանջյանը. «Ես իրան չեմ ճանաչում»: Պատգամավորը վստահեցնում է՝ օրենքով նախատեսված կարգով Հայաստանը ընտրություններից առաջ հրավիրում է դիտորդական կազմակերպություններ, որոնք ուղարկում են իրենց ներկայացուցիչներին, ինքը չի կարող ասել՝ կլինի՞ նրանց մեջ դերասանուհին. «Ո՞վ կլինի այդտեղ՝ Պողոսը, Պետրոսը, թե Կիրակոսը»: Իսկ թե հատկապես մերկ նկարահանված դերասանուհին բարոյական իրավունք կունենա՞ դիտարկելու մեր ընտրությունները, Հայկ Բաբուխանյանի որոշելիքը չէ. «Դա որոշում են դիտորդական կազմակերպությունների խորհուրդները, թե ում են իրանք ներկայացնում, ում են լիազորում»: