Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուշագրում պորտֆելներ բաշխելու մասին խոսք չկա

Քաղաքականություն
hhk-hyd1

Բաղրամյան 26-ում քիչ առաջ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ  ստորագրվեց կոալիցիոն համագործակցության հուշագիր: Ստորագրման արարողությունից հետո լրագրողների հարցերին պատասխանեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը: «Աչք ունեցողները կտեսնեին վերջին մեկ տարվա ընթացքում համագործակցության համաձայնագրի շրջանակներում կատարած աշխատանքը, բայց հիմա արդեն մենք մտնում ենք մի շրջափուլ, որտեղ երկու կուսակցությունները համատեղ ձգտելու են առավելագույնս որակական փոփոխություններ կատարել բոլոր ոլորտներում»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը: Այս հուշագրի մեջ որեւէ պայմանավորվածություն չկա պորտֆելները բաշխելու առումով՝ վստահեցրեցին բանախոսները, միակ բացառությունը վարչապետի առաջադրումն է, որը վերապահված է ՀՀԿ-ին: Հարցին, թե քանի տարի է  պետք կոոալիցիային՝ առաջնահերթ համարվող խնդիրները լուծելու համար, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Եթե Մովսեսին 40 տարի էր պետք մարդկանց անապատով տանելու ու ավետյաց երկիր հասցնելու համար, իսկ Մոսկվան մեկ օրում չի կառուցվել, ապա ակնհայտ է, որ 25 տարվա պատմություն ունեցող  Հայաստանը անգամ իր ամբողջ քաղաքական ինտելկտուալ եւ մարդկային ներուժով, դեռ ժամանակ ունի հասնելու իր երազած զարգացման աստիճանին բոլոր ոլորտներում»: [caption id="attachment_1542077" align="alignnone" width="700"]RPA and ARF signed a memorandum of understanding to form a political coalition at the RA Presidential Palace RPA and ARF signed a memorandum of understanding to form a political coalition at the RA Presidential Palace[/caption]