Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկահայը ոտքով կանցնի Բերձորից-Ստեփանակերտ ճանապարհը

Քաղաքականություն
18448091_960612747465723_981489923_n

Արցախպրես Ամերիկահայ 68-ամյա Ջորջիկ Անջարգոլյանը մայիսի 12–14-ը Արցախում քայլարշավ է իրականացնելու, Բերձորից մինչև Ստեփանակերտ՝ 60 կմ երկարության ճանապարհն անցնելով ոտքով: 66346 Աղբյուրի հետ զրույցում Ջորջիկ Անջարգոլյանը պատմել է, որ ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ին, սկսելու է իր քայլարշավը մինչև ժամը 16:00-ն, իսկ հաջորդ օրը շարունակելու է այն վայրից, որտեղ կանգ էր առել: 18448174_960612610799070_966087469_n «Քայլարշավի ընթացքում ես, ձեռքի ազդանշան տալով, կանգնեցնելու եմ անցնող մեքենաներն ու ողջունելու եմ Արցախ մուտք գործողներին. նրանց բաժանելու եմ անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով Արցախի մասին 10 էջանոց բրոշյուրներ: Քայլարշավի ժամանակ ես հագնելու եմ իմ «Բարի գալուստ Արցախ» մակագրությամբ շապիկը»,- ասել է Ջ. Անջարգոլյանը և հավելել, որ եթե կարողանա նմանատիպ ակցիաներով ամեն տարի գոնե 10 զբոսաշրջիկ բերել Արցախ, ուրեմն՝ Արցախի ճանաչման, զարգացման ու կայացման գործում իր ավանդը կունենա: Ավելին՝ այստեղ