A
A
Մարդիկ եկել են գրիչներով. ԵԼՔ-ի վստահված անձ
Թիվ 8/16 ընտրատեղամասում այս պահին կուտակումներ են, մարդիկ ստիպված տեղամասի դռան մոտ հերթ են կանգնել։ Այս ընտրատեղամասում «Ելք» դաշինքի վստահված անձը նաև նկատել է, որ մարդիկ գալիս են ընտրատեղամաս գունավոր գրիչներով։ Չնայած օրենքը դա թույլ է տալիս, բայց վստահված անձը կարծում է, որ այդ գրիչները մարդկանց տվել են վախեցնելու և վերահսկելու համար։ Ըստ վստահված անձի՝ 15 հոգի մտել են գրիչներով։
