Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քվեարկված թերթիկներ են տալիս, հարվածել են Վ. Գասպարիին. դիտորդ

Քաղաքականություն
elections3

Թիվ 7/29 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ հանձնաժողովի անդամներից մեկը, երկու քվեաթերթիկ է տվել ընտրողներին, ընդ որում՝ երկրորդ դեպքում դիտորդը նկատել է, որ այն արդեն իսկ քվեարկած է, սակայն չի նկատել, թե ում օգտին: Ընտրողների կողմից իրենց երկու քվեաթերթիկ տալու դեպքերի բարձրաձայնելուց հետո հանձնաժողովի անդամը, ով դրանք բաժանել է, միմիկայով փորձել է հասկացնել ընտրողներին, որպեսզի նրանք լռեն: Հանձնաժողովի նախագահն իր հերթին երկու դեպքում էլ վերցրել է քվեաթերթիկները և ավելորդները ոչնչացրել՝ ճղելու ճանապարհով: Հանձնաժողովի անդամը, ով բաժանել է այդ քվեաթերթիկները, հրաժարվել է ներկայանալ և թաքցրել է բեյջը, սակայն դիտորդը նկարել է վերջինիս: Թիվ 9/23 տեղամասում ժամը 12:30-ի սահմաններում ՀՀԿ-ի վստահված անձ Կուղյանոսյանը, ով գրանցված է որպես վստահված անձ, օգտվելով իրավիճակից (ոչ ոք չէր տեսնում), 9/22 և 9/23 տեղամասերի տեղակայման շենքի դռնով հարվածել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդ Վ.Գասպարիի մեջքին: Կազմակերպությունը դիմել է Ոստիկանություն: Մեկ այլ դեպում՝ Հանձնաժողովի նախագահը սահմանափակել է դիտորդի աշխատանքը։ Թիվ 6/42 տեղամասի հանձնաժողովի նախագահն արգելել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդին ներկա գտնվել քվեաթերթիկներ հատկացնող անդամի կողքին (նստել վերջինիս կողքին) և դիտարկել քվեաթերթիկների հատկացման գործընթացը՝ մասնավորապես ասելով. «Հետաքրքիր բան չկա այստեղ, վե՛ր կաց»: Դիտորդը ստիպված է եղել տեղափոխվել քվեարկության սենյակի այլ հատված: Մոտ հինգ րոպե անց դիտորդը նորից վերադարձել է քվեաթերթիկներ հատկացնող անդամի մոտ (նստել վերջինիս կողքին), իսկ Հանձնաժողովի նախագահը կրկին փորձել է սահմանափակել դիտորդի` քվեարկության սենյակում ազատ տեղաշարժվելու և քվեաթերթիկների հատկացման գործընթացը դիտարկելու իրավունքը: Հանձնաժողովի քարտուղարի միջամտությունից հետո դիտորդի իրավունքների խոչընդոտումը կասեցվել է: