Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՀ կանխատեսմամբ ՌԴ տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից. Ազատություն

Քաղաքականություն
RF

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունն այս տարի դուրս կգա երկու տարի շարունակված ճգնաժամից, իսկ ինֆլյացիայի տեմպերը կդանդաղեն: Միջազգային ֆինանսական կառույցի գնահատմամբ, Ռուսաստանի տնտեսությունն այս տարի 1.4 տոկոս աճ կարձանագրի՝ «իշխանությունների արդյունավետ արձագանքի» շնորհիվ: Ռուսաստանի տնտեսությունը անկում է ապրում 2014 թվականից՝ այն բանից հետո, երբ Արևմտյան պետությունները այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեցին Ղրիմի բռնակցման համար, ինչի ազդեցությունը էլ ավելի վատթարացավ նավթի համաշխարհային գների անկման հետևանքով: Ավելին՝ այստեղ