Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համայնքների խոշորացումը կարող է խնդիր լինել նաև տարեցների համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
Zd1sV14j_34

Համայնքների խոշորացումը դրական երեւույթ է, բայց դրա հետ կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրներ, որոնք մինչեւ չլուծվեն, այդ քայլին գնալ չի կարելի. կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:  Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է մտածել աշակերտների մասին. «Եթե լինեն ավտոբուսներ, որոնք ամեն առավոտ երեխաներին կտանեն հեռու ինչ-որ մի տեղ դպրոց, կարծում եմ խնդիրը կլուծվի, բայց այստեղ էլ խնդիր կառաջանա ձմռանը, ճանապարհների անանցանելի լինելու պատճառով: Այս բոլոր հարցերը պետք է նախ պետությունը  լուծի, հետո նոր մտածի  համայնքների խոշորացման մասին»: Համայնքների խոշորացումը կարող է նաեւ խնդիր լինել տարեցների համար. «Պետք է բոլոր գյուղերում ապահովվի ինտերնետ կապ, որպեսզի քաղաքացին չգնա մարզկենտրոն ինչ-որ տեղեկանքի համար: Կան համայնքներ, որ մարզկենտրոնից հեռու են 70 կմ: Նմանատիպ խնդիրները  կարելի է լուծել. տեխնիկական  պրոբլեմներ են դրանք: Համայնքապետարաններում  կարող են փաստաթղթերը պատրաստել, համացանցի միջոցով ուղարկել մարզկենտրոն ու տվյալ տեղեկանքը ստանալ քաղաքացու համար, թե չէ, թոշակառուն  ինչպե՞ս կարող է այդքան ճանապարհ կտրել ու հասնել մարզկենտրոն»: Տարածքային կառավարման համակարգում կան լուրջ բացթողումներ, քանի որ մենք անգամ չունենք տարածքային կառավարման մասին օրենք: Կարծում է ՀՀԿ ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, ուստի համայնքների խոշորացումը  հենց այդ հարցերը լուծելու համար են . «Ժողովրդին թվում է, թե համայնքների խոշորացումը գյուղերի միավորումն է՝ ոչ, սա վարչական ֆինանսական ռեսուրսների միավորումն է՝ կառավարելու իմաստով»: Լեռնիկ Ալեքսանյանի պնդմամբ՝ երբեք չի կարելի միավորել թույլ համայնքները: Հարկավոր է թույլ համայնքները  միավորել հզորներին, որ դրանք համակցելիս արդյունք լինի: