Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Գերավետյանը վարկաբեկիչ է համարում մեղադրանքը հափշտակության մասին

Քաղաքականություն
geravetyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը   անհեթեթ եւ  վարկաբակիչ է համարում իրեն  հափշտակության հոդված առաջադրելը: Այս մասին  «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը:      Դատախազը հաստատված է համարել,  որ  Վարդան Գերավետյանը կազմակերպված խմբի կազմում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կատարել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն: Ինչպես նաեւ  նախորդ տարվա  հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ  կրել է  հրազեն ու ռազմամթերք:  Զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով:    «Սասնա  ծռեր» խմբին միանալու միանալու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել նաեւ  Մանվել Աթոյանին: «Ակնհայտ ապօրինի մեղադրանք է, որեւէ ապացույց  չկա, որ իմ պաշտպանյալը պատրաստվել է  միանալ զինված խմբին»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը: Ըստ մեղադրական եզրակացությամբ՝ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: «Իսկ ինչ մնում է նրան, որ  խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել է պահել պատանդներին, հեքիաթային։ Դատախազության մտացածին մեղադրանք է, դրա վերաբերյալ որեւէ ապացույց չկա»,- ավելացրեց պաշտպանը:     Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի 18 անդամների անջատված մասով էլ գործը մակագրվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին: