Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին գումար է փոխանցվել

Հասարակություն
unnamed6-1

Այսօր բժշկական համալսարանում բացվեց Արյունաբանական կետ, ինչպես նաև վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին փոխանցվեց 5 մլն դրամ։ Առաջին արդյունքը․ Արյան դոնորի միջազգային օրը «Հանձնել արյուն և փրկել մարդու կյանք»  խորագրի ներքո ԵՊԲՀ–ի ուսանողները և դասախոսական կազմը սեփական օրինակով  որոշեցին  ընդգծել և  ցույց տալ արյան կամավոր դոնորության կարևորությունը: Հաշվի առնելով արյունաբանական կետի կարևորությունը և անհրաժեշտությունը  Երևանի կենտրոնում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում այսօր բացվեց Արյունաբանական կետ: Կենտրոնում արյան նվիրատվություն առաջինը կատարեցին  և կամավոր  դոնորության կարևորության մասին բարձրաձայնեցին  բժշկականի ուսանողները և բուժանձնակազմը: Արյունաբանական կետի բացմանը ներկա էր ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նա  շրջեց կենտրոնով, ծանոթացավ հնարավորություններին: Նշենք, որ Արյունաբանական կետ ստեղծելու նախաձեռնությունը  պատահական չէ: Այն  նպատակ ունի անհրաժեշտ բժշկական օգնությունն առավել օպերատիվ իրականացնել, ինչպես նաև արյան բաղադրամասերի պահպանման համար ապահովել համապատասխան պայմաններ:  Նոր կետը տեղակայված է մայրաքաղաքի ամենահին համալսարանական հիվանդանոցի լաբորատոր մասնաշենքում,  հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Արյունաբանական կետում աշխատելու է վերապատրաստում անցած մասնագետների թիմ, բոլոր պայմանները հարմարեցված են միջազգային չափանիշներին:  «Այն ինչ ստեղծվեց անհրաժեշտություն էր, որը հիվանդանոցը մինչ օրս դեռ չուներ: Հերացի թիվ 1 հիվանդանոցում հազարավոր վիրահատություններ, միջամտություններ են իրականացվում: Նմանատիպ բժշկական հաստատությունները պետք է ունենան իրենց արյան պաշարը»,- նշեց ԱԺ նախագահը՝ ավելացնելով, որ արյունաբանական կետ ունենալը երկու խնդիր է լուծում. նախ  համալսարանական հիվանդանոցն ապահովվում է արյան պաշարով և երկրորդ անհրաժեշտության դեպքում նաև կարող է տրամադրել: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ օրեր առաջ Նուբա լեռներ մեկնած հայ բժիշկները աշխարհին ապացուցեցին, որ բարությունը և գթասրտությունը կարող են լինել կյանքի նորմ  և արյունատվությունը ևս այդ  կարևոր նորմերի տարրերից է: «Մեր ապագա բժիշկներին ցուցակագրելով, մենք կունանենանք ամբողջական մի ռեեստր այն երիտասարդ բժիշկների, ովքեր քրոնիկ հիվանդություններ չունեն. Պետք է հիշենք, որ  այդ արյան պաշարը յուրաքանչյուր պահի կարող են մեկ այլ մարդու կյանք փրկել»,-հավելեց Մուրադյանը: Բժիշկներն ու ապագա բժիշկները վստահ են, որ կամավոր դոնորությունը հնարավորություն է տալիս ոչ միայն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց բուժվել, այլ նաև ուժ է տալիս այդ մարդկանց ընտանիքի անդամներին և բժիշկներին, ինչպես նաև արյան կամ արյան բաղադրիչների փոխներարկումներն ամեն տարի հնարավորություն են տալիս պահպանել բազմաթիվ կյանքեր: Երկրոդ արդյունքը նույնպես կարևոր սոցիալական նշանակություն ուներ:   «Վիրավորված զինծառայողներին և  զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ Ազգային ժողովի կողմից աջակցություն» հիմնադրամի կողմից 5 միլիոն դրամ փոխանցվեց  ԵՊԲՀ-ի նախաձեռնությամբ իրականացվող վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը: unnamed7 ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծանոթացավ նաև «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին և հանդիպեց հիվանդանոցում բուժում ստացող զինծառայողներին: «Անհրաժեշտ է ամեն ինչ անել նվազեցնելու հաշմանդամությունն ու երկարացնելու մարդկանց կյանքի տևողությունը» ,- Արա ասաց Բաբլոյանը:  ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ հավելեց, որ վերականգնողական կենտրոններ աշխարհում ստեղծվում են հասարակության աջակցությամբ  ոչ թե միայն պետական ծրագրերով: «Այսօր գեղեցիկ համադրություն է ստեղծվել. պետական ծրագրերի, հասարակության աջակցության և,  իհարկե,  բժշկական հանրության»,-նշեց նա: Երևանի բժշկական համալսարան