Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանն արհամարհում է ցանկացած բնույթի միջազգային պարտավորություն». Արմենպրես

Քաղաքականություն
Arcrun-Hovhannisyan

Ադրբեջանական և թուրքական զինված ուժերի մասնակցությամբ մարտավարական զորավարժություններն իրականացվում են միջազգային նորմերի խախտմամբ: Այս մասին «Արմենպրես»­ի հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Պետք է նշեմ, որ, ըստ էության, սա այս տարի իրենց երկրորդ լայնամասշտաբ զորավարժությունն է, և երկուսի դեպքում էլ միջազգային հանրությունը Վիեննայի համաձայանագրի համաձայն իրազեկված չէ: Հերթական անգամ փաստում ենք, որ Ադրբեջանը հերթական անգամ արհամարհում է ցանկացած բնույթի միջազգային պարտավորություն»,­շեշտել է Արծրուն Հովհաննիսյանը: Ավելին՝ այստեղ