Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոտքի Հայաստան»-ի անդամին գրավի դիմաց բաց են թողել

Հասարակություն
davit

«Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական շարժումը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Տեղեկացնում ենք, որ այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը վճիռ կայացրեց 1 մլն. գրավի դիմաց ազատ արձակել «Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանին: Հիշեցնենք, որ 2016թ հուլիսի 29-ին Սարի Թաղի` ձեզ քաջ ծանոթ դեպքերից հետո, երբ ոստիկանությունը վայրագ կերպով ցրեց ժողովրդի խաղաղ ցույցը, «Ոտքի՛, Հայաստան» ՔՇ անդամ Դավիթ Հովհաննիսյանը ձերբակալվեց: Նրան անհիմն, այսինքն` առանց որևէ փաստի, միայն 2 ոստիկանի ակնհայտ սուտ ցուցմունքի հիման վրա, մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որը ենթադրում է 3-8 տարի ազատազրկում (իբրև թե քարեր է նետել ոստիկանների ուղղությումբ), սակայն ԶԼՄ-ների տարածած բոլոր տեսանյութերը փաստում են հակառակը: Այս շինծու մեղադրանքով Դավիթ Հովհաննիսյանը արդեն 10 ամսից ավել գտնվեց կալանքի տակ՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում: Հարգանքով՝ Ոտքի, Հայաստան ՔՇ