Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղկեպսակների գումարը՝ զինծառայողներին. Ռուբեն Գևորգյանցի հարազատների կոչը

Հասարակություն
gevorgyanc

Կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հարազատները բաց նամակ են տարածել. «Ռուբեն Գևորգյանցն ամբողջ կյանքում իր գործունեությամբ փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր մտերիմներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար: Կինոռեժիսորի որդիներն ու հարազատները խնդրում են բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցել հետևյալ հաշվեհամարին ՝ Փոխանցումներ ՀՀ Դրամով` «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» Հիմնադրամ Ստացողի հաշվի համարը`   103008661003 Ստացողի բանկի անվանումը` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ «Ռուբեն Գևորգյանցի հիշատակին» նշումով: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռուբեն Գևորգյանցի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:30-20:30-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը`  հունիսի 26-ին, ժամը 11:00-13:30-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: