Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել է շփման գծում տիրող իրավիճակը. ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9191c1f308a3c8739e6b3869c03f075d

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հուլիսի 11-ին հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետագա աշխատանքի  տարբերակները:  

Այս հանդիպմանը ներկա էր նաև  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:

Նախարարները համաձայնության են եկել փոխանցել իրենց նախագահներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  առաջարկը՝ կազմակերպել բարձր մակարդակի հանդիպում  այս տարվա ընթացքում: Համանախագահները առաջարկել են իրենց աջակցությունը կազմակերպչական աշխատանքներում:  

Քննարկվել է նաև  շփման գծում տիրող իրավիճակը:  Նախարարները և ԵԱՀԿ համանախագահները հանաձայնության են եկել նորից հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի 72-րդ նստաշրջանի շրջանակներում: