Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի գիտություն Արարատի և Արմավիրի մարզերի խաղողագործների

Տնտեսություն
xaxox41

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ից «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն սկսում է խաղողի վաղահաս սորտերի բերքի մթերումների գործընթացը: Մթերման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով Արարատի մարզի Պարույր Սևակ, Արմաշ, Երասխ և Սուրենավան համայնքների խաղողի  վաղահաս սորտեր մշակող տնտեսությունները  կարող են սկսել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի հետ խաղողի գնման պայմանագրերի կնքումը: Արարատի մարզի նշված  համայնքների խաղողագործների համար մթերումները կիրականացվեն Մրգավանի մթերման կետում, իսկ Արմավիրի խաղողագործների համար ` Արմավիրի մթերման կետում:    ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին