A
A
Խոսրովի անտառի տարածքում դեռ հրդեհ է
Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:40-ի դրությամբ «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում այրվում է մոտ 4 հա խոտածածկույթ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Հրդեհը Խոսրովի անտառի տարածքում է: Դեպքի վայրում աշխատում են 38 փրկարար, 2 քաղծառայող և Խոսրովի անտառ արգելոցի 15 աշխատակիցներ: Հիշեցնենք, սեպտեմբերի 1-ին, ժամը 19:21-ին ՚՚Խոսրովի անտառ՚՚ պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալից տեղեկություն է ստացվել, որ արգելոցի տարածքում կայծակի հետևանքով հրդեհ է բռնկվել: Պարզվել է, որ այրվում է մոտ 4000 քմ խոտածածկույթ: