Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանում իմ կենացն ամենաշատն են խմել. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
df7aa73f4c7480f085ccc3b88b38dbff

«Ելքում պառակտում չկա»,-հայտարարում է խմբակցության անդամ Արամ Սարգսյանը: Երեկ պառակտման մասին խոսել էր հանրապետական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը. «Հանրապետականը մշտապես փորձել է ընդդիմադիր խմբակցությունները պառակտել, եթե ՀԱԿ-ում էդ ստացվեց, չի նշանակում մեր մոտ կստացվի, որովհետեւ նախ օրինակ ենք վերցրել ՀԱԿ-ից։ ՀԱԿ-ում անհատներ են, վառ անհատականություններ են, էստեղ կուսակցություններ են»,-ասում է ԱԺ Ելք խմբակցության անդամ Արամ Սարգսյանը: Այսօր Հանրապետականը մի քանի այլ իշխանամետ խմբակցությունների հետ դեմ քվեարկեց ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Ելքի առաջարկին: Ընդդիմադիր խմբակցությունը չի նահանջի. «Մենք ունենք հնարավորություն լսումներ կազմակերպելու ԱԺ-ում, եւ էդ լսումները կազմակերպելու ենք, թե խմբակցություններում, թե առանձին»,- հավաստիացնում է Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանը նկատում է, որ մեր իշխանությունները շատ հեռու են գնացել ռուսներին հաճոյանալու մեջ, ավելին, պատճառներ ունեն դրա համար. «Մեր ԱԱԾ հիմնական պաշտոններում, որոնք գործ ունեն հետախուզության եւ հակահետախուզության հետ, հիմնականում ռուսական կադրեր են ռուսական դպրոցներն ավարտած, իսկ էդ կադրերն ում են ծառայում, վաղուց եկած բան է»: ԵԱՏՄ-ի դեմ հանդես եկող պատգամավորին վստահելի չեն թվում Հանրապետականի հավաստիացումները, թե դուրս գալով Հայաստանի վիճակն ավելի կվատանա. «Սրանից վատ էլ ի՞նչ պիտի լինի»: Նույնիսկ ռուսները ներդրումներ չեն անում Հայաստանում: Որովհետեւ, ըստ պարոն Սարգսյանի, փող ունենային, իրենց երկրում կծախսեին: Ինքն ի դեպ, պատգամավոր դառնալուց հետո եղել է Ռուսաստանում: Ֆեդերատիվ պալատում Արամ Սարգսյանը դժգոհել է մեր տնտեսության մեջ ռուսական ներդրումների պակասից: 2015-ին այդ ներդրումները գերազանցել են 320 միլիոն դոլարը, իսկ այս տարի դեռ՝ 35 միլիոն դոլար է: Ինքը կարծում էր նույնիսկ, որ ռուսները իրեն շատ վատ կվերաբերվեն իր քննադատություններից հետո. «Պարզվեց, որ էնտեղ այցելությունների բաղադրիչ մասը ճաշկերույթներ են: Եվ բաժակաճառեր ասելը: Վստահեցնում եմ ձեզ, որ ամենաշատը մեր կենացն էին խմում, ավելին, իմ կենացն ամենաշատն են խմել»: Կենացներից այն կողմ սակայն ոչինչ չփոխվեց: Արամ Սարգսյանը հրաժարվել է հայ-ռուսական պատգամավորական խմբի անդամակցությունից: Թեպետ Պետդումայի պատգամավորների մեջ, ինքն օրինակ, չափազանց խելոք մարդկանց է հանդիպել: Առաջիկայում նա Ռուսաստանում լինելու պաշտոնական պատճառներ չունի: