Նախագիծը՝ հարկահավաքությունը հեշտացնելու միջոց (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր քննարկում է Կառավարության ներկայացրած` «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն ԱԺ-ում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում իրենց բոլոր առաջարկները մերժվել են` բացառութjամբ ժամկետից՝ այս նախագիծը կիրառության մեջ կմտնի 2018թ. ապրիլի մեկից: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ ինքը հանձնաժողովի նիստին կողմ է եղել Ելքի բոլոր առաջարկներին: Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ-ում տարեկան կայացվում է 2 մլն վարչական պատժի որոշում. «Այս նախագիծը հարկահավաքությունը հեշտացնելու միջոց է: Այս տուգանքի համակարգը անարդար է: Ես՝ որպես շատ ակտիվ դատարան դիմող անձնավորություն, կարող եմ ասել, որ սա չաշխատող համակարգ է: Դատարանում կողմերը պայմանավորվում են՝ իրազեկումը կամ ֆաքսով, կամ էլեկտրոնային հասցեով անել: Այս նախագիծը ընտրության հնարավորությունը հանում է»: ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն իր հերթին նշեց, որ այս նախագծում լավագույն փորձի կիրառումն է՝ անձի ոչ պատշաճ իրազեկվածության հետ կապված: