Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ ուզում էշ նահատակ դառնալ». Կարո Եղնուկյանը հեռացավ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karo-exnukyan

Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանն այսօր հայտարարեց՝ իրեն հակացուցված է մասնակցել նիստերին. «Սա փորձ է ինձ սպանելու, ամեն նիստին գամ, նյարդայնանամ, սա նման է ինքնասպանության, ես չեմ վախենում մահանալուց, բայց չեմ ուզում էշ նահատակ դառնալ»։  Դիմելով դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ նա ասաց, որ իր սպանության պատճառ չդառնա և խղճի վրա չլինի իր մահը։ Կարո Եղնուկյանը նշեց, որ նախորդ դատական նիստից հետո կտրուկ վատացել է իր առողջական վիճակը, ճնշման կտրուկ տատանում է  ունեցել, ինը մինչ այդ չէր եղել։ Կարո Եղնուկյանը նաև նշեց, որ այս գործի 40 հազար էջից միայն 40 էջն է իրեն վերաբերում, և երբ դատավորը որոշում է կայացրել իր մասով գործը չանջատել, սա նշանակում է, որ 3-5 տարի ժամկետով դատավորն արդեն իրեն դատապարտել է։ Կարող Եղնուկյանը լքեց նիստերի դահլիճը։ Դատավորը պարզաբանեց, որ նա գնում է դեղ խմելու, իսկ Եղնուկյանը հայտարարեց, որ հետ չի գալու։ Մինչ այդ Եղնուկյանն իր մասով գործը չանջատելը գնահատեց ցինիկ որոշում, իսկ դատավորը հայտարարեց, որ կոռեկտ լինի, հակառակ դեպքում սանկցիա կկիրառի։ Այսօր Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող Պետրոս Պետրոսյանին՝ նշելով, որ որպես դատախազ հսկողություն չի իրականացրել, իսկ եթե իրականացրել է, դա եղել է ձևական և նա ընդգծված վերաբերմունք ունի Կարո Եղնուկյանի նկատմամբ։ Դատախազն առարկեց միջնորդության դեմ, այս պահին դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։