Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծիծեռնակաբերդում Հռոմի պապի աղոթքի պահը՝ Վատիկանում թողարկված նամականիշի վրա

Կարևոր լուրեր Պաշտոնական
pope

Նոյեմբերի 23-ին Վատիկան քաղաք-պետությունը թողարկել է նամականիշերի շարք` նվիրված Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի 2016 թվականին տեղի ունեցած այցերին: Նամականիշերի շարքում հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստան կատարած պատմական այցի վերաբերյալ թողարկված նմուշը: 2016թ. հունիսի 24-ից 26-ը Հայաստան կատարած «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը կրող այցելությանը նվիրված նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս Հռոմի Պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի ֆոնին աղոթելիս: Նամականիշի հեղինակը Դանիելա Լոնգոն է, ով պատկերել է Ծիծեռնակաբերդում Հռոմի պապի աղոթքի պահը: