«Ծառուկյան» խմբ. պատգամավորները քվեարկեցին ազատ, գերակշռում էին դեմ ձայները (տեսանյութ)
ԱԺ նիստն այսօր «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը 90 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունվեց: «Բույսերի սորտերի պահպանության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը ընդունվեց միաձայն՝ 97 կողմ: «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ օրենքի նախագծի հետ կապված իրենց խմբակցությունում տեղի է ունեցել քննարկումներ. «Արդյունքում մեր խմբակցությունը որոշում է կայացրել, որ այս հարցի հետ կապված քվեարկելու է ազատ»: «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր հերթին հայտարարեց. «Արդեն հասկացաք, որ այն, ինչ պետք է ասեմ, խմբակցության անունից չեմ ասում, այլ ասում եմ՝ որպես պատգամավոր. այս օրենքի վերնագիրը հանգիստ կարող է դրվել «ՀՀ օրենք՝ տնաքանդության մասին»: «Թերթերի վերանագրերն ապահովված է»,- առանց խոսափողը միացնելու՝ արձագանքեց ԱԺ փոխոխսնակ Էդուարդ Շարմազանովը: Օրինագիծն ընդունվեց 73 կողմ, 12 դեմ, 6 ձեռնպահ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների մի մասը կողմ էր քվեարկել, մի մասը՝ դեմ, մյուսը՝ ձեռնպահ: Գերակշռում էին դեմ ձայները: