A
A
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին 3 տասնյակից ավելի հայկական բեռնատարներ են մնացել (տեսանյութ)
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 14։00-ից ձյան առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար ժամանակավորապես փակվել է։ Մեքենաների թիվն անցնում է 3 տասնյակը, ու մարդիկ չգիտեն էլ, թե երբ վրացական կողմը կթույլատրի, որպեսզի մեքենաները հատեն սահմանը։ Նախորդ տարիների դառը փորձը իրենց աչքի տակ ունենալով՝ վարորդները մտավախություն ունեն, որ հնարավոր է՝ մի քանի օր գիշերեն Լարսի ճանապարհին։ shamshyan.com