Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարստանալու գաղտնիքը՝ ըստ Սամվել Ալեքսանյանի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
lfik-samvel

ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը Հայաստանում աղքատության դեմ պայքարի առաջամարտիկներից է. «Ես կուզեմ, որ Հայաստանում ոչ մի հատ աղքատ մարդ չլինի»: Հարցին՝ Իսկ ի՞նչ եք անում դրա համար, նա պատասխանում է. «Դրա համար աշխատատեղ ենք ստեղծում»: Գործարար պատգամավորը գրեթե կոնկրետ տվյալներ ունի, որ Հայաստանում թեկուզ դանդաղ բայց պակասում է աղքատությունը հենց միայն իր ընտանիքի բիզնեսում. «Դե հիմա եկեք տեսեք ինչքան մարդ է աշխատում, ինչքան տեղ է պակասում»: Սամվել Ալեքսանյանը համոզված չէ, որ մարդիկ աղքատ են հենց այն պատճառով, որ պաշտոնյաներն են հարստանում: Պետության կառավարումից էլ դժգոհ չէ մարդը: Ինքը հենց այսօր պատրաստ է ցույց տալ, թե ինչքան լավ են զգում մարդիկ իր ընտանիքի բիզնեսում. «Իմ բիզնեսը չի, իմ աղջկա բիզնեսն ա»: Հանրապետական պատգամավորը զարմանում է, թե ինչպես է իր բիզնեսը բարգավաճում, մինչդեռ մյուսները աղքատանում են. «Ի~, որ ուզենաս՝ դու էլ կդնես, ազիզ ջան: Հարյուր տոկոսով»: Հարստանալու գաղտնիքը պարոն Ալեքսանյանի կարծիքով այնքան պարզ է՝ մարդիկ պետք է մասնակցեն իր դասընթացներին. «Տունը էրեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց անեն բիզնես»: Գործարար լինելու ընդունակությունն ըստ նրա բնածին է, ինքը ոչ մեկից չի սովորել: Հարցազրույցի վերջում նա չի մոռանում հիշեցնել, որ իր հետ շփումը գին ունի. «Էս ինչքա՞ն փող արժե հիմա ասեք, երեխեք»: