Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանի սուտ հնչեց Սերժ Սարգսյանի շուրթերից (տեսանյութ)

Քաղաքականություն
Armen-Grigoryan

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարել է, որ 2017թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինները պաշտոնեական հանցագործություններ կատարելու փաստերով համայնքապետերի վերաբերյալ հարուցել են 34 քրեական գործ։ Նրանցից 7 գործով 7 համայնքապետ ներգրավվել է որպես մեղադրյալ, դրանցից 4 գործ 4 համայնքապետի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որից 2 համայնքապետի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ։ Սա հաջորդել էր Սերժ Սարգսյանի ելույթին ՏԻՄ խորհրդաժողովում, երբ նա հայտարարել էր համայնքապետերի պաշտոնեական դիրքի չարաշահումների մասին։ Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը չի համարում, որ այս մի երկու գործով կարող ենք խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Անդրադառնալով ընդհանուր ելույթին՝ նշում է, որ պետք չէ լուրջ նվիրաբերվել Սերժ Սարգսյանի խոսքերին. «Անթիվ դեպքեր կան, երբ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ընդհանրապես իրականությանը չի համապատասխանել։ Դժվար է գտնել հիմնավորում, որ լուրջ վերաբերվենք իր ելույթներին։ Ելույթները եթե հետևել եք 2008 թվականից, բազմաթիվ խոսքեր են եղել և քայլեր չեն ձեռնարկել, որ հետամուտ լինեն իրենց նպատակների իրագործմանը։ Բազմաթիվ օրինակներից մեկը նշեմ. 2013 թվականին ընտրություններից հետո հայտարարեց, որ այն կառավարությունը, որը յոթ տոկոս տնտեսական աճ չապահովի, պետք է հրաժարական տա։ Տիգրան Սարգսյանի կառավարությունը նույն տարի փակեց 4% -ին մոտ տնտեսական աճով և այդ կառավարությունը հրաժարական չտվեց։ Նմանատիպ օրինակները անհաշվելի են »։ Սերժ Սարգսյանը ելույթում նաև նշել էր, որ մի քանի տարի հետո հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի, ինչը Արմեն Սարգսյանը բնորոշեց  որպես ֆանտաստիկայի ժանրից արված հայտարարություն։