A
A
Աղի բլիթներ են պատրաստվել «Լոֆթ Գյումրի»-ում. տեսանյութ (տեսանյութ)
Հետևելով Սուրբ Սարգիս զորավարի տոնի ժողովրդական սովորույթներին, «Լոֆթ Գյումրի»-ի խոհանոցում երիտասարդների համար աղի բլիթ է պատրաստել Գյումրու «Հայորդյաց տան» տնօրեն Աստղիկ Եդիգարյանը: Երիտասարդներն ամեն տարի տոնին յուրահատուկ կերպ են պատրաստվում՝ մեծ ոգևորությամբ ու սպասումով, հավատալով, որ սիրո բարեխոսը կկատարի իրենց երազանքը: Օրվա խորհրդանիշ աղի բլիթները պատրաստվել են հետաքրքիր մոտեցմամբ ու գեղեցիկ ձևավորմամբ՝ ստանալով սրտաձև տեսք: Աղի բլիթների պատրաստման միջոցառումը վերածվել է տոնախմբության: Տիկին Եդիգարյանը պատմել է նաև Սբ. Սարգսի տոնի ժողովրդական այլ սովորույթների մասին: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում