Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ վարչապետն է ուղերձով հանդես գալու, քանի որ նոր Սահմանադրությամբ է այդպես սահմանվել» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled1-8

ԱԺ-ն այսօրվա նիստում սկսեց քննարկել «Հեռուստաընկերության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այն ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։ Ըստ նախագծի` նոր Սահմանադրությամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին նշանակում է ոչ թե ինչպես նախկինում ՀՀ նախագահը, այլ ՀՀ վարչապետը այն շրջանից, որ ՀՌԱՀ կողմից հաստատված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում. «Երկրում արտակարգ եւ ռազմական դրության ժամանակ բոլոր հեռուստաընկերություններով ոչ թե ՀՀ նախագահը, այլ ՀՀ վարչապետն է ուղերձով  հանդես գալու, քանի որ նոր Սահմանադրությամբ է այդպես սահմանվել»: Հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանն իր ելույթում նշեց, որ նախագիծը պարունակում էր մի շարք դրույթներ, որոնք վիճահարույց էին։ Մենք ներկայացրինք մի շարք առաջարկներ` շուրջ երկու տասնյակի, որոնք մինչեւ 2-րդ ընթերցում էլի կքննարկենք»: Այս պահին ԱԺ-ն քննարկում է ՍԴ նախագահի պաշտոնում ՍԴ անդամ, նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ ԱԺ նախագահը։