Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանի իշխանություններին պետք է հասկացնել, որ Հայաստանն այսօր ավելի հզոր է» (տեսանյութ)

Քաղաքականություն
Tevan

Տարածաշրջանը բավականին վտանգավոր իրավիճակում է հայտնվել: Վերլուծելով մեր տարածաշրջանում պետությունների վարքագիծը՝ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը նշում է, որ մենք միակ պետությունն ենք, որը պետք է սրացումների տեղիք չտա: «Իսկ մենք սրացումներ թույլ չտալու համար պետք է կարողանանք ամեն օր այդ ճիշտ մեսիջը ձևավորենք և ներկայացնենք, որ Ալիևը և ամբողջ Ադրբեջանի իշխանությունը հասկանան, որ այսօր Հայաստանը ավելի հզոր է, քան երբևէ, և որևէ մի քայլ ավելի շատ իրենց է վնաս տալու»,- նշում է նա: Նախկին պատգամավորը հաջողված է համարում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Ամերիկա:             Խոսելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի և տեղի հայության ճակատագրի մասին՝ պարոն Պողոսյանը նշում է. «Հայաստանը պետք է ունակ լինի ապահովել վտանգի ժամանակ ցանկացած երկրից մեր հայրենակիցների և բնակեցումը Հայաստան: Մենք պետք ա ի վերջո նստենք և ռազմավարություն մշակենք ՀՀ հարաբերությունների զարգացման և տարբեր երկրներում զարգացման՝ Սփյուռքի հետ կապված խնդիրների»: Ըստ բանախոսի՝ եթե պետությունը ժամանակին կարողանար ապահովել սիրիահայերի վերադարձը Հայաստան իրենց ունեցվածքով հանդերձ, այլ ոչ թե այն կորցնելուց հետո, ավելի արդյունավետ կլիներ: Դատելով Թուրքիայի գործողություններից՝ նա կանխատեսում է, որ դրանք շարունակական կլինեն և ճիշտ է համարում օր առաջ տեղի հայությանը բնակության պայմաններով Հայաստանում ապահովելը: Ասուլիսի այլ մանրամասները դիտեք տեսանյութում: