Ադրբեջանում նախագահական ընտրություններ են. տեսանյութ (տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 11-ին, Ադրբեջանում նախագահական ընտրություններ են: Քվեարկությունը սկսվել է Բաքվի ժամանակով ժամը 08:00-ին և կավարտվի 19:00-ին: Ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը: Իլհամ Ալիևին առաջադրել է նրա ղեկավարած «Յենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը: Ալիեւի ընտանիքն արդեն մասնակցել է քվեարկությանը: Նրանք քվեարկել են Ալիևի սովորած դպրոցի շենքում տեղակայված ընտրատեղամասում: Ընտրությանը մասնակցում է նաեւ Արազ Ալիզադեն (Ադրբեջանի սոցիալ–դեմոկրատական կուսակցություն), Հուդրաթ Հասանգուլիևը («Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ»), Ֆարաջ Գուլիևը («Ազգային վերածննդի շարժում»), Խաֆիզ Գաջիևը («Ժամանակակից Մուսավատ»), Սարդար Մամեդովը (Ադրբեջանի դեմոկրատական կուսակցություն), Ռազի Նուրուլաևն ու Զախիդ Օրուջը։ Ըստ կանխատեսումների, ընտրություններին կարող է մասնակցել ավելի քան 5 մլն մարդ, Ադրբեջանում բացվել է 5641 ընտրատեղամաս: Հիշեցնենք, որ 2016-ին Ադրբեջանում կատարված Սահմանադրական փոփոխություններով հանվեց նախագահ ընտրվելու ժամկետի սահմանափակումը եւ մինչև յոթ տարով երկարացվեց պաշտոնավարման ժամկետ:
На выборах в Азербайджане борются со случаями повторного голосования. На входе на избирательные участки всем сканируют большой палец, куда уже проголосовавшим ставят отметку из специальных бесцветных чернил. #Azerbaijan pic.twitter.com/BgvO85qNtL
— Мировые РИА Новости (@RIA_Worldnews) 11 апреля 2018 г.