Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է նոր ձևավորված շարժակազմ

Քաղաքականություն
001-4

«Երևան 2800» կայքից տեղեկացնում են, որ Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմ: Տոնական շարժակազմի առաջին երթի մեկնարկը տրվել է մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից՝ ազգային երգերի ու պարերի ներքո, «Կարին» համույթի մասնակցությամբ: Շարժակազմի առաջին ուղևորները մեծ ոգևորությամբ են դիմավորել գնացքը՝ խոստովանելով, որ այն իսկապես շատ գեղեցիկ և յուրօրինակ նվեր է բոլոր երևանցիներին մայրաքաղաքի հոբելյանի առթիվ: Հիշեցնենք, որ «Երևան 2800» հիմնական  տոնական միջոցառումները այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ը: Հետևեք տոնական միջոցառումներին yerevan2800.am կայքով:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն