Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատվիրատուն հրաժարվում է աշխատավարձ տալ շինարարներին՝ անորակ աշխատանքի համար (տեսանյութ)

Մարզեր
1536601497_boxoq-shinararner

Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով « Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Վահագն և Սամվել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից Գյումրիում փողոցաշինական աշխատանքներ են իրականացվում: Շիրակի մարզպետարանն արձանագրել է, որ « Սիսիանի ԲՈՒԱՏ»-ի կատարած աշխատանքներում թերություններ կան: Վազգեն Սարգսյան փողոցում եզրաքարերի շարվածքը չի համապատասխանում նորմերին: Ընկերության աշխատակիցները եղել են Շիրակի մարզպետարանում, նշել, որ իրենք աշխատել են նախագծին համապատասխան և փոփոխություն անել չեն կարող, շինարարները նաև իրենց դժգոհությունն են հայտնել, քանի որ եթե պատվիրատուն չի ընդունում արված աշխատանքը, իրենք աշխատավարձ չեն ստանա: Ավելին՝ Ցայգ ՀԸ տեսանյութում