«ԳԱՆՁԱՍԱՐԸ» ՈւԺԵՂԱՆՈւՄ Է «ՓՅՈւՆԻԿԻ» ՕԳՆՈւԹՅԱՄԲ
Աջակցիր «Ա1+»-ինԱյն բանից հետո, երբ Կապանի «Գանձասարը» գլխավորեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը, թիմում լուրջ փոփոխություններ սկսվեցին:
Մինչեւ Պետրոսյանի գալը, «Գանձասարի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնող Աբրահամ Խաշմանյանը բազմիցս դժգոհել էր, որ ակումբում ֆուտբոլիստների քանակը բավական քիչ է: Այս բացը լրացնելու համար կապանյան թիմը մի շարք ֆուտբոլիստներ է հրավիրել «Փյունիկից»: Մասնավորապես «Գանձասար» են տեղափոխվել Վալերի Ալեքսանյանը, Ռաֆայել Սաֆարյանը եւ Արմեն Տիգրանյանը: Այս ֆուտբոլիստների ծանոթություններին քաջ ծանոթ է Սամվել Պետրոսյանը, որը շուրջ 1 տարի աշխատել է որպես «Փյունիկի» գլխավոր մարզիչ:
Վերը նշված 3 ֆուտբոլիստները հանդես են եկել նաեւ երիտասարդական հավաքականում:
«Գանձասար» է տեղափոխվել նաեւ երիտասարդական հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Գուրգեն Մելիքսեթյանը, որը ելույթ էր ունենում Մոսկվայի «Նիկա» թիմում: Կապանի գլխավոր թիմում է նաեւ «Միկայի» նախկին ֆուտբոլիստ Կարեն Եղիազարյանը:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` «Գանձասարը» լքել է հարձակվող Էդգար Սաֆարյանը, որը պատրաստվում է պայմանագիր կնքել «Ուլիսի» հետ: Այս փոփոխություններից հետո կարելի է ենթադրել, որ «Գանձասարը» ավելի լուրջ մրցակից կլինի առաջատարների համար: