Վիճակագրական կոմիտե. բանջարեղենը թանկացել է 31.5%-ով. Առավոտ
Այս տարվա հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը կամ գնաճը կազմել է 0.8%, իսկ սեպտեմբերին՝ օգոստոսի նկատմամբ՝ 0.3%: Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի՝ հոկտեմբերի 10-ին հրապարակած զեկույցից: 2018 թվականի սեպտեմբերին 2017-ի սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 3.5%: Ըստ այդմ, սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը հունվար-սեպտեմբերին կազմել է 3.7%, իսկ սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ՝ 1.2%: Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակների գնաճը նույն ժամանակահատվածում կազմել է 3.6%« իսկ սեպտեմբերին՝ նախորդ ամսվա համեմատ՝ 0.1%: Ըստ վիճակագրական կոմիտեի, հունվար-սեպտեմբերին սննդամթերքի գնաճը կազմել է 3.8%, սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ՝ 1.2%: Նույն աղբյուրի փոխանցման՝ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գնաճը հունվար-սեպտեմբերին կազմել է 0.3%, սեպտեմբերին՝ օգոստոսի նկատմամբ՝ 0.6%, բրինձը հունվար-սեպտեմբերին՝ 0.3%, հացը՝ 1.8%, միսը՝ 6.3%, տավարի եւ հորթի միսը՝ 10.3%, խոզի թարմ եւ սառեցված միսը՝ 1.5%, գառան, ոչխարի եւ այծի միսը՝ 10.1%, թռչնամիսը՝ 0.7%: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով