Հայաստանը և աշխարհաքաղաքականությունը. «Երկիր ծիրանիի» վերլուծությունը
2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ոչ միայն շարունակվում են Բաքու-Մոսկվա սակարկությունները, այլ նաև աշխարhաքաղաքականությունը, կապված Մեծ Միջին Արևելքի հետ` իր ցայտուն արտացոլումն է գտել նաև Արցախյան հարցում: Արցախյան հարցն այլևս մեկուսացված խնդիր չէ։ Այն պետք է դիտարկել Ուկրաինայի և Սիրիայի հետ մեկտեղ` իբրև Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններ։ ԱՄՆ-ի կոշտ արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի և Իրանի նկատմամբ դրդում են Ռուսաստանին` Արցախապատկան տարածքների սակարկության հաշվին առավել մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Ավելի քան 20 տարի բանակցությունների առարկա լինելով, սակայն համաձայնության չգալով` Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին Կոնվենցիայի ստորագրումը` 2018 թվականի օգոստոսի 12-ին տեղի ունեցավ Իրանի հետ ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրերից դուրս գալու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի խստացման պայմաններում: Այս համաձայնագիրը (Կոնվենցիան) արձանագրում է Ռուսաստանի աճող հավակնոտ ռազմավարության և Իրանի հետ նրա հարաբերությունների կարևորագույն բաղադրիչի մասին` և՛ Հարավային Կովկասի, և՛ Մեծ Միջին Արևելքի վերաբերյալ: Կասպյան տարածաշրջանում և Ադրբեջանում իրադրություններն արագորեն փոխվում են: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կոշտ դիրքորոշումը հավանական է դարձնում պատերազմի սպառնալիքը, ինչը կարող է ազդել Ադրբեջանի հետ սահմանակից տարածքների վրա ևս: ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունը, չի բացառվում, որ մոտ ապագայում հռչակագրայինից կարող է դառնալ իրական: Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամակցության դիմաց փորձում է ձեռք բերել Արցախապատկան տարածքները և լրացուցիչ անվտանգություն Իրանի` իր սահմանների հետ կապված: 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝ ԱՊՀ Վեհաժողովին, ոչ պաշտոնական զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլխամ Ալիևի հետ: Այդ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է` պայմանավորվել ենք սահմանին լարվածությունը նվազեցնելու հարցում, և պայմանավորվածություն ձեռք բերել՝ նաև օպերատիվ կապի ստեղծման մասին: Ալիևի հետ Փաշինյանի այս չնախատեսված, ոչ պաշտոնական զրույցը տեղի է ունեցել այն ժամանակ` երբ նախօրեին Բաքվում Իլհամ Ալիևը հյուրընկալել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ալիևի հետ չնախատեսված, ոչ պաշտոնական այս զրույցից քիչ անց Նիկոլ Փաշինյանը զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ (հայտնի ժեստիկուլյացիայով զրույցը): Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում, այն դուրս է աշխարհի տնտեսությունների առաջին տասնյակից, նրա տնտեսական հնարավորություններն ամեն օր նվազում են: Ռուսաստանը, գտնվելով Արևմուտքի հետ կոշտ հակադրության մեջ, սպառելով տնտեսական կայունությունը` փորձ է կատարում իր ազդեցության գոտին վերահաստատել Հարավային Կովկասի և Մեծ Միջին Արևելքի վրա, որպեսզի Եվրոպային բնական գազի մատակարարման ճանապարհը վերահսկելով` կարողանա որոշ չափով ապահովել իր քաղաքական և տնտեսական կայունությունը։ Ռուսաստանը Հարավային Կովկասի և Մեծ Միջին Արևելքի նկատմամբ իր ազդեցությունը դիտարկում է որպես կարևոր գործոն իր և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության համար: Հայաստանի տնտեսությունը հանդիսանում է անկում ապրող Ռուսաստանի տնտեսության մաս: Հայաստանի տնտեսության անկումը 2018 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին հանգեցնելու է 2019 թվականի սկզբին բացարձակ անկման: Հայաստանի կառավարության կողմից 2018 թվականի նոյեմբերին վարկային համաձայնագրի վավերացումը, որպես բյուջետային վարկ, հաստատում է, որ 2019 թվականի Հայաստանի Հանրապետության բյուջեն շարունակելու է մնալ դեֆիցիտային: Հայաստանի Հանրապետության շուրջ 7 միլիարդ դոլար արտաքին պարտքին այդ համաձայնագրով ավելանում է ևս 50 մլն դոլար: Եթե Արևմուտքը համաձայնվի շարունակել ընդունել Հարավային Կովկասն իբրև ռուսական ազդեցության գոտի, ապա սա թույլ կտա Արցախյան հարցի ռուսական տարբերակով լուծում։ Այս պարագայում` կրկնվելու են Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունները, եթե հայկական կողմը չհամաձայնվի հողեր հանձնելու ծրագրին։ 2018 թվականին հոկտեմբերի 18-ին Վաշինգտոնում գումարված Ատլանտյան խորհրդի նիստում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վես Միթչելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի նպատակն է` տարածաշրջանում ամրապնդելու ռազմավարական հարաբերություններ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ: Վես Միթչելը մասնավորապես նշել էր. «Ընդհանուր առմամբ, այս երեք երկրներն էլ զգայուն են և մեծ ճնշումների են ենթարկվում Ռուսաստանի կողմից: Բացի այդ, մենք ականատես ենք Չինաստանի տնտեսական ներթափանցմանը: Աշխարհում նոր մրցավազք է սկսվել ազդեցության գոտիների համար: Այսօր քարտեզին նետված մեկ հայացքն անգամ ստիպում է վերանայել այդ քաղաքականությունն ու ընդարձակել աջակցությունը տարածաշրջանին՝ Ռուսաստանի ազդեցությանը դիմակայելու համար»: ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը, ով 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում հանդիպել էր Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարներին, Երևանում մասնավորապես նշել է. «Հայաստանյան հեղափոխությունն իսկապես առանձնահատուկ էր, և վարչապետ Փաշինյանը, ի տարբերություն Վրաստանի ու Ուկրաինայի, արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձային փոփոխություններ չի ծրագրում: Չեմ կարծում, որ Հայաստանի վարչապետը հարցականի տակ է դնում կախվածությունը Ռուսաստանից՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավորից, և դա շատ հետաքրքիր ու վերլուծական համեմատության հիմք է տալիս Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի հետ, որոնք տարված են եվրաատլանտյան նկրտումներով»: 2018 թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանում, ի դեմս ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզի` հնչել է դիրքորոշում. «Դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշ մասի վերադարձ»: 2018 թվականի հոկտեմբերի 25-ին, ի դեմս ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի` հնչել է դիրքորոշում, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը առաջնահերթ հարց է Հայաստանի քաղաքական օրակարգում, և վճռական քայլեր ձեռնարկելու համար ամենալավ ժամանակահատվածը դեկտեմբերի ընտրություններից անմիջապես հետո է: Մենք պատրաստ ենք մեր աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև հնարավոր այլ եղանակներով, քանզի այդ կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերից, այլև Միացյալ Նահանգների շահերից»: Հայաստանի միակ ռազմավարական դաշնակիցը` ի դեմս Ռուսաստանի, իր սեփական շահերն առաջ տանելու համար ակնհայտ սերտացնում է իր հարաբերությունները Հայաստանի թշնամու հետ` Հայաստանի անվտանգության հաշվին։ Ռուսաստանը`
- Ադրբեջանին վաճառում է զենք,
- սառեցնում է շփման գծում անվտանգության մեխանիզմների ներդնումը,
- Թուրքիային հրավիրում է մասնակցել Արցախի հարցի կարգավորման գործընթացին,
- Ադրբեջանին փորձում է ներգրավել ԵԱՏՄ,
- ՀԱՊԿ-ում փորձ է կատարում խափանել Հայաստանի ղեկավարումը,
- Համաձայն է Ադրբեջանին ներգրավել ՀԱՊԿ-ում:
- ԱՄՆ-ը խնդրի նման լուծումը դիտարկում է «հող խաղաղության դիմաց» բանաձևի համատեքստում` Հարավային Կովկասն իր ազգային շահի ազդեցության գոտի ամրագրելով (Հարավային Կովկասի տարածաշրջանից Իրանի մեկուսացման և Չինաստանի զսպման համատեքստում):
- Ռուսաստանը խնդիրը դիտարկում է «հող խաղաղության դիմաց»` վերահաստատելով Հարավային Կովկասն իր ազդեցության գոտում պահելու համատեքստում` ինտեգրելով Ադրբեջանին իր կողմից նախաձեռնած ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում:
- Եվրոպան ցանկանում է դիվերսիֆիկացնել իրեն բնական գազ մատակարարող ուղիների հնարավորությունները (օգտվել Հարավ-կովկասյան տարածաշրջանի հնարավորություններից):
- Ադրբեջանը կրկին ցանկանում է օգտվել ռուսական նախաձեռնությունից` ոչ միայն պահպանել իր իրավազորության ներքո գտնվող արհեստական ստեղծված պետական միավորը, այլև կրկին տիրանալ Արցախապատկան տարածքներին:
- Իրանի շահերից է բխում ստատուս-քվոյի պահպանումը և իր գազային ու նավթային պաշարների` նպաստավոր պայմաններում առաքումը դեպի Եվրոպա:
- տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը (Արցախի և Հայաստանի Հանրապետությունների շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքը),
- նրա սահմանների պաշտպանության հարցում Հայկական զինված ուժերի բացառիկ մենաշնորհը (օտար, խաղաղապահ զինված ուժերի կողմից մեր սահմանների պաշտպանության արգելումը),
- Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի, Շահումյանի, Գետաշենի և այլ բնակավայրերից շուրջ 800 հազար փախստականների իրավունքների վերականգնումը:
- Հրավիրել հայ ազգի բոլոր հատվածների ներկայացուցիչներից համաժողով` արդի Հայկական պետականության պաշտպանության և համասփյուռ հայության մասնակցությամբ ներառող քաղաքական կառուցվածքի ներդրման օրակարգով:
- Ձևավորել ժամանակավոր Կառավարություն հայ ազգի բոլոր հատվածների ներկայացուցիչներից` տրամադրելով հանձնագիր (մանդատ)`
- Ապահովել Արցախապատկան տարածքներում Հայկական զինված ուժերի առկայության մենաշնորհը:
- Արցախի ու Հայաստանի միավորման վերահաստատման վերաբերյալ անցկացնել հանրաքվե:
- Ընդունել արդի Հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում և համասփյուռ հայության շրջանում արդի Հայկական պետականության քաղաքական կառուցվածքի վերաբերյալ սահմանադիր օրենքներ, նշանակել և կազմակերպել նոր սահմանադիր օրենքներով խորհրդարանի և նախագահի ընտրություններ:
- Բոլոր սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությանը պաշտպանության նպատակով համապատասխան կարգավորմամբ տրամադրել զենք և զինամթերք:
- Անցկացնել ողջ բնակչության զորահավաք (մոբիլիզացիա)-վարժանք:
- Ադրբեջանի կողմից հարձակման դատապարտման և Ադրբեջանի հետ շփման գծի ողջ երկայնքով անվտանգության մեխանիզմներ ներդնելու պահանջով ցույցեր, բողոքներ, երթեր և հանրահավաքներ կազմակերպել Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում: