Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ քայլին» ընտրելու կոչ Լոս Անջելեսից

Պաշտոնական
miting

ԿՈՉ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

  Սիրելի անկախ Հայաստանի հպարտ քաղաքացիներ, այս տարվա սկզբին վերջապես կարողացանք ազատվել`
  • քսան տարի շարունակ մեր երկիրը կեղեքող,
  • մեր պետականությունը հաշմող,
  • մարդկանց իրենց երկրում վաստակելու իրավունքից զրկող,
  • հանուն իրենց իշխանության հազարավոր մարդկանց ապօրինի կարգով քաղաքական հետապնդումների ենթարկող,
  • երկիրը իր քաղաքացիներից դատարկող,
  • ժողովրդից իշխանության ձեւավորումը յուրացրած իշխանություններից:
  Երկու օր հետո պետք է ձեւավորենք վերջին երկու տասնամյակից հետո ժողովրդի իրական կամքն արտահայտող Օրենսդիր իշխանություն: Բոլորս էլ գիտակցում ենք գալիք ընտրությունների կարեւորությունն ու նշանակությունը:   Այս ընտրություններով մենք սկիզբ ենք դնելու`
  • մեր երկրի տնտեսության իրական ազատականացմանն ու զարգացմանը,
  • քաղաքացիների օրենքի առջեւ հավասար լինելու եւ օրենքի գերակայության սկզբունքների արմատավորմանը,
  • վատ իշխանություններին լավ իշխանություններով փոխարինելու իրավունքի հաստատմանը,
  • մեր երկրի ինքնիշխանության ամրապնդմանն ու միջազգային հանրության առջեւ արժանապատիվ ներկայանալուն:
  Սիրելի անկախ Հայաստանի հպարտ քաղաքացիներ, կոչ ենք անում այս տարվա դեկտեմբերի 9-ին մեկ մարդու նման մասնակցելու ընտրություններին,   Ձեր ձայնը տալ թավշյա հեղափոխության շարունակականությունը ապահովող, սկսված բարեփոխումների անշրջելիության ու իրականացման պատասխանատվությունն իր վրա վերցրած քաղաքական թիմի` Մեր Քայլը Դաշինքի, եւ Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու օգտին:   ԻՄ ՔԱՅԼԸ ԴԱՇԻՆՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՍ ԱՆՋԵԼՈՍԻ ԿԵՆՏՐՈՆ