Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայ-ռուսական հարաբերություններում հակասություններ՝ հեղափոխության հետևանքով» (տեսանյութ)

Քաղաքականություն
iskandaryan

«Նախկին իշխանությունների օրոք՝ մինչ անցած տարվա ապրիլ-մայիս, ստեղծվել էր քաղաքական գործիչների փոխհարաբերությունների  ինչ-որ մոդուս՝ Մինսկի խմբի շրջանակներում: Խոսքը լավ կամ վատի, լավագույնի կամ վատագույնի մասին չէ: Խոսքը նրա մասին է, որ պարոն Սերժ Սարգսյանը, ով այս գործընթացում 10 տարի էր, (մինչ դա բավականին առանցքային քաղաքական գործիչ էր), վերարտադրվել էին ինչ-որ փորձ, ինչ-որ մոդուս, ինչ-որ հնարքներ, որոնք դեսպանները երբեմն քիմիա են անվանում՝ ինչ-որ փոխազդեցություն մարդկանց միջև»,- ասում է քաղաքագետ, «Կովկաս»-ի ինստիտուտի  համահիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով վաղը կայանալիք ԵԱՏՄ նախագահության՝ Հայաստանին փոխանցման արարողությանն ու հնարավոր զարգացումներին: Քաղաքագետը պարզաբանում է, որ խոսքը վերաբերում է բոլոր գործողություններին՝ կապված Ալիևի հետ, Պուտինի և այլ գործիչների հետ:  Հետո կտրուկ փոխվեցին իշխանությունները, անձինք: Եվ  այն մարդը, ըստ Իսկանդարյանի, որ չունի իր նշած 10 տարին, պետք է այդ մոդուսը վերարտադրի,  փոխազդեցության ուղիներ գտնի, հատկապես երբ դրված է Մինսկի գործընթացի ռեանիմացիայի խնդիրը:  Հավելում է նաև, որ այդ մոդուսը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ նույնպես պետք է վերարտադրել արցախյան հիմնահարցի կարգավորման կոնտեքստում:    Իսկանդարյանը փաստում է, որ կան բարդություններ նաև հայ-ռուսական փոխհարաբերությոններում, ռուս-բելոռուսական հարաբերություններում, ռուս-ղազախական հարաբերություններում և դրանք սովորական աշխատանքային ձևաչափեր են, որ առկան են յուրաքանչյուր միությունում: Եվ որպես օրինակ նշում է որ ՆԱՏՕ-ում թե՛ Հունաստանը կա, և թե՛ Թուրքիան:  «Հակասություններ կան, և դրանք կան, քանի որ Հայաստանում դինամիկա կա: Ռուսաստանում, օրինակ, ամեն ինչ մնացել է, ոնց որ կա, իսկ Հայաստանում դինամիկա կա: Եվ դա կապված է նոր մարդկանց հետ և ոչ թե ուղղակի մարդկանց հետ, այլ՝ մարդկանց, որոնք իշխանության են եկել կտրուկ. դա էվոլուցիա չէր, այլ՝ ռևոլուցիա»,- եզրափակեց Իսկանդարյանը: