Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է. նախարար (տեսանյութ)

Տնտեսություն
tigran-xachatryan

«Ներդրումային հստակ առաջարկներ միշտ էլ կան»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ իրականություն կդառնա խոստացված ներդրումային բումը: «Ներդրումների մասին պետք է ավելի հավասարակշռված սպասումներ ունենալ եւ նաեւ քննարկումներ ունենալ, ներդրումներն, այո, կայունություն են սիրում, ինչը հստակ  եւ կարծում եմ, որ նպաստավոր է լինելու առաջիկա ամիսների ծրագրերի առաջխաղացման հարցում, իրենք նաեւ ժամանակ են պահանջում: Ցանկացած ներդրումային նախաձեռնություն՝ քննարկման պահից մինչեւ իրականացման ավարտի պահը, անցնում է որոշակի ճանապարհ, դրանք շատ տարբեր փուլերում են գտնվում»,-ասաց Խաչատրյանը: Նախարարի կարծիքով, ներդրումային գործընթացում ամեն ինչ ճիշտ  ընթացքի մեջ է: «Երկու բան կա. Մեկը՝ մակրոթվերն են, որոնք գալիս են վիճակագրական ճառայության հրապարակումներից, մյուսը այն տեղեկություններն են, որոնք նախարարությունը ժամանակ առ ժամանակ հարալարակում է»: Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց, որ տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է. «Տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է այն պահից, երբ կառավարությունը եւ վարչապետը հաստատել եւ վերահաստատաել են, որ բոլորն այլեւս ազատ են իրենց գաղափարները, ծրագրերի իչրականացման հարցում կառավարությունը պատրաստ է աջակցել, որպեսզի այդ ծրագրերն իրականացվեն  անխափան եւ առանց խոչընդոտ եղանակով»: