Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽՎՎ համազեկուցողները հյուրընկալվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում

Պաշտոնական
qnnchakan

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողները հյուրընկալվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հանդիպել է  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինայի և Անդրեյ Շիրցելի, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնի և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ: Զրուցակիցները հետաքրքվել են Հատուկ քննչական ծառայության գործառույթներով և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ծառայության կողմից տարվող աշխատանքների, մասնավորապես նախաքննական մարմնի վարույթում գտնվող` հանրային հնչեղություն ստացած մի շարք քրեական գործերի քննության արդյունքներով: Անդրադարձ է եղել նաև քրեական գործերով վերականգնված գումարներին: Սասուն Խաչատրյանի փոխանցմամբ` միայն վերջին տարում քրեական գործերով վերականգնված  գումարների  չափն աննախադեպ է եղել: Հատուկ քննչական ծառայության պետը նշել է, որ մեծ ծավալի քննություն է կատարվել նաև նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերով, այդ թվում` ավելի քան երեք տասնյակ քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկրներ` այնտեղ գտնվող հիշյալ անձանց ակտիվները հայտնաբերելու նպատակով: Ի պատասխան զրուցակիցների հարցերին` Սասուն Խաչատրյանը հայտնել է, որ միայն վերջին 9 ամսվա ընթացքում շուրջ 80 տոկոսով ավելացել է ծառայությանը հասցեագրված դիմումների քանակը, ինչը, միանշանակ, վկայում է ծառայության նկատմամբ հանրության վստահության աճի մասին: Ամփոփելով հանդիպման արդյունքները` համազեկուցողները կարևորել են քրեաիրավական համակարգի բարեփոխումներում ՀՀ հատուկ քննչական ծառայության ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը: