ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆԸ ՓԱԿՎԵԼ Է
Աջակցիր «Ա1+»-ինԱլավերդիում գործող երկու բարեգործական ճաշարաններից մեկը դեկտեմբերի մեկից դադարել է գործել։ Այն ֆինանսավորում էր «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը։ Ճաշարանից արդեն հինգ տարի է օգտվում էր ավելի քան հարյուր անապահով։ Նրանց մեջ մեծ թիվ էին կազմում միայնակ թոշակառուներն ու հաշմանդամները։
Հիմա ամենօրյա տաք ճաշը փոխարինվել է չոր սննդով։
Դեկտեմբերին 10-ին ճաշարանի 105 շահառուներից յուրաքանչյուրը ստացել է 1 կգ վերմիշել, 1լ բուսական լուղ, կես կգ շաքարավազ ու մեկ տուփ վիտամինացված սնունդ։ Ճաշարանի շահառուները սնունդ կստանան նաեւ դեկտեմբերի 22-ին` այլ սննդակարգով, որը կներառի 6 ձու, մեկ տուփ նրբերշիկ եւ մեկ տուփ վիտամինացված սնունդ։
Բարեգործական ճաշարանի մենեջեր Այծեմնիկ Մկտրումյանը նշում է, որ սա համաշխարհային ճգնաժամի հետ կապ չունի, կազմակերպության ներքին որոշումն է, համաձայն որի՝ ճաշարանի շահառուները մինչեւ գարուն պետք է բավարարվեն այդ սննդակարգով։ Ըստ Այծեմնիկ Մկրտումյանի՝ մարտից ճաշարանի դռները կրկին կբացվեն շահառուների առաջ։ Մինչ այդ հարկադիր արձակուրդում կլինեն նաեւ ճաշարանի աշխատակազմի յոթ աշխատողից երեքը։
Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ